ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԱԿՈՑ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ առաքելությունն այսօր հերթական դիտարկումն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա: Դիտարկումն անցկացվել է ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից ոչ հեռու: Ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, առաքելության անդամներին դուրս չի հանել իր առաջնային դիրքերը: Դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմից գրանցվել է մեկ կրակոց` դիտարկման վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---