Լևոն Տեր-Պետրոսյանը դարձյալ հետաձգեց ընտրություններում իր առաջադրման հարցը

Լևոն Տեր-Պետրոսյանը դարձյալ հետաձգեց ընտրություններում իր առաջադրման հարցը

PanARMENIAN.Net - ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձյալ հետաձգեց գալիք նախագահական ընտրություններում իր մասնակցության հարցի հստակեցումը: ՀՀՇ համագումարում ելույթ ունենալով՝ կատակեց, թե իր առաջադրման հարցով դիմել է բոլոր գերտերություններին և նրանց պատասխանը ստանալուց հետո կհայտնի իր դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ իր առաջադրման մասին հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նաև հայտնել է, որ չի առաջադրվի, եթե իր թեկնածությունը դնի Լևոն Տեր-Պետրոսյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---