Մեկնարկեց Հեքըթոն[ՅԱՆ] 2012 մրցույթը22 դեկտեմբերի 2012 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Մերգելյան ինստիտուտի բիզնես կենտրոնում մեկնարկեց Հեքըթոն[ՅԱՆ] 2012 նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը: Այն կտևի 2 օր` դեկտեմբերի 22-ին և 23-ին: Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը կազմակերպել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Մայքրոսոֆտ Էռ Էյ-ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և Հանրային լրագրութան ակումբը: Բացմանը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ղեկավար Եվա Հյուսյանը ուրախությամբ փաստեց, որ երկրորդ Հեքըթոն[ՅԱՆ]-ի անցկացումը վկայում է, որ մրցույթը նախորդ տարի արդարացրեց իրեն: «Այս տարի անգամ ավելի շատ են մասնակիցներն ու ներկայացված նախագծերը: Դա շատ ողջունելի է, և հույս ունենք, որ մոտ ապագայում այս մրցույթն իսկապես մեծ կարևորություն կստանա նորարարությունների դաշտում»,- նշեց նա: Հանրային լրագրութան ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանն իր հերթին տեղեկացրեց, որ մրցույթին սահմանվել են բազմաթիվ դրամական մրցանակներ տարբեր անվանակարգերում` «Մայքրոսոֆթ տեխնոլոգիայի հենքով ամենանորարար լուծում», «Լավագույն Windows 8 հավելված», «Լավագույն Windows հեռախոսային հավելված», «Լավագույն Android հավելված», «Լավագույն iOS հավելված», «Համայնքային խնդիրների լավագույն լուծում», «Լավագույն մեդիա նախագիծ», ինչպես նաև խրախուսական մրցանակներ: Ընդամենը 24 ժամում թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, կմշակեն և դեկտեմբերի 23-ին ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը): Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 26-ին: Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը մասն է կազմում «Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով» ծրագրի, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Էռ Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |