ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ22 հունիսի 2005 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-25-ը Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» միջազգային երիտասարդական գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառելիությունը գիտական 3 ոլորտներում` հասարակագիտությունում, բժշկակենսաբանական եւ տեխնիկական գիտություններում: «Տեղեկատվական տեխնոլոգիաների առկա վիճակն ու զարգացման հեռանկարները Հայաստանում», «Կենսաինֆորմատիկա. Համակարգչային թաղանթաբանություն», «Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ դրանց զարգացման հիմնախնդիրները հասարակագիտության ոլորտում» թեմաներով զեկուցումներով կներկայանան այդ ոլորտի մասնագետներ: Գիտաժողովի աշխատանքները ղեկավարելու է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը: Գիտաժողովի վերջին օրը, որի ընթացքում կամփոփվեն գիտաժողովի արդյունքները եւ կշնորհվեն «Լավագույն զեկուցում» մրցանակները, կնախագահի ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Ա. Սահրադյանը:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |