Գևորգ Մելքոնյան. Հայաստանի հզորացումը բխում է Ռուսաստանի շահերից

Գևորգ Մելքոնյան. Հայաստանի հզորացումը բխում է Ռուսաստանի շահերից

PanARMENIAN.Net - Պատմաբան Գևորգ Մելքոնյանը համոզված է, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փակումը Ռուսաստանին մեծ հարված էր, և նա համոզվեց, որ տարածաշրջանում իր գործընկերը Հայաստանն է:

Ըստ պատմաբանի, Ադրբեջանը դուրս վռնդեց Ռուսաստանին. «Այսքան ժամանակ Ռուսաստանը ցանկանում է պոկել Ադրբեջանին Թուրքիայի ազդեցությունից, սակայն նրան այդպես էլ չի հաջողվում դա անել: Վերջին զարգացումներն էլ ցույց տվեցին, որ Ադրբեջանը չի կարող Ռուսաստանի համար հուսալի ռազմական գործընկեր լինել»:

Մելքոնյանն ընդգծեց, որ Հայաստանի հզորացումը բխում է Ռուսաստանի շահերից և, ինչպես նշում են ռուսաստանցի բազմաթիվ մասնագետներ, պետք է վերանայել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները և Ղարաբաղյան հարցում լինել կոշտ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---