Զարուհի Փոստանջյան. Մեր թեկնածուն միակն է, որ մարտահրավեր է նետում ներկայիս իշխանությանը![]() 22 դեկտեմբերի 2012 - 12:58 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն»-ը ընդդիմադիր միակ ուժն է, որ հստակ հայտարարել է նախագահական ընտրութթյունների պայքարի մեջ մտնելու մասին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փաստանջյանը: «Մենք վստահ, մարտական տրամադրությամբ գնում ենք նախագահական ընտրությունների: Մեր թեկնածուն միակն է, որ մարտահրավեր է նետում ներկայիս իշխանությանը: Նա ոչ միայն համարձակություն ունի, այլև իր մեջ կրում է այն գաղափարը, որ վերջիվերջո Հայաստանի տարածքը բոլորիս հայրենիքն է և յուրաքանչյուր քաղաքացուն է պատկանում, ու այդ քաղաքացին էլ է զգում, որ իրեն է պատկանում Հայաստանը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Հարցին, թե իրենք հավատո՞ւմ են իշխանությունների տված խոստումներին, որ գալիք նախագահական ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց.« Ես միայն գործին եմ հավատում, իսկ իշխանություններն իրենց գործով հակառակն են ապացուցել»: «Ժառանգության» համագումարը շարունակվում է: Ելույթ են ունենում կուսակցության երիտասարդ անդամները: Ելույթներն ուղեկցվում են հեղինակ կատարողների երգերով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |