Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե նախագահը մի քանի տարի համեստ ապրի, ՀՀ քաղաքացին կսկսի ապրել արժանավայել22 դեկտեմբերի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Չկա պայքար, չկա առաջընթաց: Այս պայքարը կարող է լինել բարոյական և ֆիզիկական, բայց պայքարը պետք է լինի: «Ժառանգության» 9-րդ համագումարում իր ելույթն այսպես սկսեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ՀՀ-ում պետք է իշխի քաղաքացին և օրենքը պետք է պաշտպանի բոլորին: «Օրենքը չպետք է ընտրովի կիրառվի, իսկ նախագահությունը պետք է ծառայի ժողովրդին և չհարստանա ժողովրդի հաշվին»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է լինի չափված-ձևած, նվազեցնի իր անձնական շռայլությունները: «Եթե պետք է, թող նախագահը ինքնաթիռում էկոնոմ կարգով ճամփորդի: Ամոթ բան չկա: Եթե նախագահությունը մի քանի տարի համեստ ապրի, ՀՀ քաղաքացին կսկսի արժանավայել ապրել»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: Նա ասաց, որ հաջորդ հինգ տարիներին ՀՀ-ն պետք է ունենա նոր Սահմանադրություն և անցնի կառավարման խորհրդարանական կարգին: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |