ՕԵԿ-ը նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին![]() 22 դեկտեմբերի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին այսօր հայտարարվել է ՕԵԿ արտահերթ 11-րդ համագումարի ժամանակ, որը կայանում է Կարեն Դեմպիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Մենք հայտարարում ենք, որ սատարելու ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը` պատասխանատվություն ստանձնելով համագործակցելու երկրի հետագա կայուն զարգացման, պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու գործում»: ՕԵԿ-ն աջակցելու է արդար, ազատ և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը: Նշվել է նաև, որ շարունակելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ հուսալի և վստահելի կառուցողական համագործակցությունը, նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները և արդյունավետ իրականացնել ՕԵԿ և ՀՀԿ նախընտրական ծրագրերի համադրությամբ գործունեության միասնական քաղաքականությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |