Զուրաբյանն իր հնարավոր առաջադրման մասին. Նման քննարկում չի եղել ո՛չ Կոնգրեսում, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի հետ22 դեկտեմբերի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Լևոն Տեր-Պետրոսյանն ազատ կամք և ազատ որոշում կայացնելու իրավունք ունի: Այսօր ՀՀՇ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցին: «Առաջադրվելու հարցը, իհարկե, կապված է համակիրների աջակցության հետ, սակայն դա կոնկրետ մարդու կողմից կատարվող քաղաքական և անձնական հաշվարկների հարց է»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Հարցին, թե արդյոք նրա չառաջադրվելով հուսախաբ չե՞ն լինի ՀԱԿ համակիրները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե խնդիրը դրված է այսպես` հուսախաբ անել կամ չանել: Խնդիրը հետևյալն է` արդյոք այդ առաջադրումը կնպաստի՞ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակին: Ինքը պետք է որոշի` առաջադրվել, թե ոչ: Բնականբար, ես շատ կցանկանայի, որ Տեր-Պետրոսյանն առաջադրվեր, որովհետև նա միակ թեկնածուն է, որ կարող է ապահովել Կոնգրեսի բոլոր կուսակցությունների աջակցությունը»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք հնարավոր է իր թեկնածության առաջադրումը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ նման քննարկում չի եղել ո՛չ Կոնգրեսում, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի հետ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |