Օդեսայի փողոցներից մեկը կոչել են մարշալ Բաբաջանյանի անվամբ

Օդեսայի փողոցներից մեկը կոչել են մարշալ Բաբաջանյանի անվամբ

PanARMENIAN.Net - Օդեսայի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել փոփոխել քաղաքի մի շարք փողոցների և հրապարակների անվանումներ: Այսպես, Ռեկորդնայա փողոցն այժմ կրում է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ և Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանիյանի անունը, փոխանցում է Analitika.at.ua-ն:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը համապատասխան խնդրանքով փետրվարի 22-ին դիմել էր քաղաքային իշխանություններին :Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել տեղի հայկական համայնքը և մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակի կազմակերպության նախագահ Հրանտ Գրիգորյանցը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---