«Ձմեռ Պապ 2013» 5-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը կբացվի վաղը

«Ձմեռ Պապ 2013» 5-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը կբացվի վաղը

PanARMENIAN.Net - Երևանի Կոնգրես հյուրանոցում դեկտեմբերի 23-ին տեղի կունենա «Ձմեռ Պապ 2013» հինգերորդ միջազգային ցուցահանդես-վաճառքը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչ «Էկո կենտրոնի» տնօրեն Զառա Ակունցը, ցուցահանդեսին մասնակցում են մի շարք ինչպես տեղի, այնպես էլ միջազգային կազմակերպություններ` առողջության և գեղեցկության կենտրոններ, ռեստորաններ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժական և դեկորատիվ կոսմետիկայի, մաշկի և մազերի խնամքի միջոցներ արտադրող և ներմուծող ընկերություններ, արվեստի գործիչներ, Հայաստանում հայտնի հագուստի և զարդերի մոդելավորողներ, օրգանիկ սնունդի արտադրողներ, շատ հայտնի ամսագրեր և թերթեր: Նրանցից շատերը առաջին անգամ են մասնակցում միջոցառմանը, ընդ որում մասնակիցների թիվն աննախադեպ մեծ է:

Ցուցահանդեսի շրջանակում կկայանա համերգ, նորաձևության ցուցադրություն, կանցկացվի թանկարժեք իրերի խաղարկություն, որտեղ խաղարկվելու են բազմաթիվ մրցանակներ: Այցելության մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---