Բրոնզինոյի «Գրքով երիտասարդ տղամարդու դիմանկարը» գնահատել են 12-18 մլն դոլար![]() 22 դեկտեմբերի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Christie's-ի աճուրդում վաճառքի կհանվի մանյերիզմի ներկայացուցիչ Անյոլո Բրոնզինոյի «Գրքով երիտասարդ տղամարդու դիմանկարը»: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, կտավը գնահատվում է 12-18 մլն դոլար: Նկարը պատրաստվում է վաճառել եվրոպացի կոլեկցիոներ, ում անունը չի հաղորդվում: Christie's-ում հայտարարել են, որ կտավը ստեղծվել է վարպետի ստեղծագործության վաղ շրջանում, երբ նա մանյերիզմի հիմնադիրներից մեկի` Պոնտորմոյի, ազդեցության տակ էր: Սա նրա առաջնակարգ կտավներից է: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |