PFA. Հայաստանի իշխանությունները ընտրակեղծիքներին նոր տեսք են հաղորդել23 դեկտեմբերի 2012 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա սկզբին, միջազգայինհանրության և քաղաքացիական հասարակության աճող ճնշման ներքո, 2012 թվականի խորհդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկեց ընտրակեղծիքները և աղավաղումներընվազեցնելու նպատակով: Այս մասին նշվում է ԱՄՆ-ում գործող PolicyForum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպության հատուկզեկույցում: Ըստ զեկույցի՝ իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին, պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և լավ թաքցված կեղծարարության միջոցներ: «Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» զեկույցըխորքային վերլուծություն է պարունակում ընտրություններին նախորդածքաղաքատնտեսական և օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև ամփոփում է առանցքային շահառուների՝ ընդդիմադիր կուսակցությունների,միջազգային դիտորդների, տեղական քաղաքացիական հասարակության խմբերիարձագանքները նշված ընտրությունների արդյունքների առընչությամբ: Մեկնաբանելով զեկույցի արդյունքները՝ Լոնդոնում գործող Արտաքինքաղաքականության կենտրոնի (Foreign Policy Centre) քաղաքականության գծովտնօրեն Ադամ Հագը նշում է. «Այս կարևոր և մանրամասն զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի ընտրությունները ազատ ևարդար որակելու համար: Մասնավորապես վիճակագրական վերլուծությանարդյունքները կարծես թե ցույց են տալիս, որ ընտրությունների կազմակերպիչներըհաջողությամբ կարողացել են հարմարվել օրենսդրական փոփոխություններին ևարտաքին ճնշմանը (արտագաղթած Հայաստանի քաղաքացիների տվյալներիապօրինի օգտագործման և ձայների հաշվարկի ընթացքում իրականացվածխախտումների միջոցով), ինչը խորապես մտահոգիչ է: Հայաստանը պետք էբարելավի ընտրական գործընթացները ապագա ընտրական արդյունքներինկատմամբ միջազգային հանրության և որ ամենակարևորն է` Հայաստանիհասարակության վստահությունը ձեռք բերելու համար»: PFA-ի ավագ փորձագետ Արմինե Իշխանյանը՝ Լոնդոնի տնտեսագիտականդպրոցից (London School of Economics), շարունակում է, նշելով, որ «Հմտորենթաքցվող ընտրակեղծիքների միջոցների և մեխանիզմների շարունակական կատարելագործումը արտաքին դիտորդների համար դժվարացնում են կեղծիքներիկոնկրետ դրսևորման վերհանումն ու արձանագրումը: Սա ընտրակեղծիք 2.0 է (նորսերնդի ընտրակեղծիք): Զեկույցի հեղինակները կիրառել են հետազոտության և վերլուծության առկա բոլոր գործիքները այս ընտրակեղծիքների վրա լույս սփռելու ևհանրությանը Հայաստանում ընտրակեղծարարության կենդանի և բարվոք լինելումասին վիճակագրական հիմնավորումներ տրամադրելու համար: Կարևոր հարցըհետևյալն է. ինչպիսի՞ն են գալիք նախագահական ընտրությունների հեռանկարները»: PFA-ի խորհրդի անդամ, լոսանջելեսաբնակ փաստաբան Էդգար Մարտիրոսյանընշում է, որ ազատ և արդար ընտրությունները ինքնանպատակ չեն: «Ավելի լավընտրությունները հավանական է, որ կապահովեն ավելի լավ կառավարում և ավելիամուր հասարակական համախմբվածություն», - պնդում է նա: «Եվ միջազգայնորենընդունված եզրակացություն է, որ լավ կառավարումը տնտեսական զարգացման ևառաջընթացի հիմնական շարժիչ ուժն է զարգացող երկրներում, որոնց թվում է նաևՀայաստանը»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |