Սիքստինյան կապելլայի այցելուներն այսուհետ նախապես կմաքրվեն փոշուց ու կեղտից

Սիքստինյան կապելլայի այցելուներն այսուհետ նախապես կմաքրվեն փոշուց ու կեղտից

PanARMENIAN.Net - 2013թ. Սիքստինյան կապելլայում կտեղադրվի հատուկ վակուումային համակարգ, որը կմաքրի այցելուներին փոշուց ու կեղտից: Այն կտեղադրվի թանգարանի մուտքի մոտ: Այդ մասին Վատիկանի տնօրեն Անտոնիո Պաոլուչչին պատմեց Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

Ենթադրվում է, որ վակուումային համակարգը թույլ կտա մաքրել զբոսաշրջիկների կոշիկներն ու հագուստը փոշուց: Ըստ Պաոլուչչիի, նոր համակարգը նաև քրտնքի դեմ է ուղղված, քանի որ մեծ խոնավությունը վտանգավոր է որմնանկարների համար: Այդպիսով, սարքը կաշխատի նաև մարդու մարմնի ջերմաստիճանի նվազեցման ուղղությամբ:

Համակարգի տեղադրման նախաձեռնողը հենց Պաոլուչչին է, որը նաև հանդես է գալիս զբոսաշրջիկների հոսքի նվազեցման օգտին: Մեկ օրում Վերածննդի շրջանի գլուխգործոցները այցելում է մոտ 20 հազար մարդ: Սիքստինյան կապելլայում կան Միքելանջելոյի, Բոտիչելլիի, Պերուջինոյի և այլ վարպետների գործեր, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---