Եգիպտոսի` վերջնականապես ձևավորված Խորհրդակցային խորհրդի նիստը կկայանա չորեքշաբթի օրը

Եգիպտոսի` վերջնականապես ձևավորված Խորհրդակցային խորհրդի նիստը կկայանա չորեքշաբթի օրը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի` վերջնականապես ձևավորված Խորհրդակցային խորհրդի նիստը կկայանա չորեքշաբթի օրը: Համապատասխան հրամաան է տվել երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսին, հաղորդում է Ռոսբալթը:

Վերին պալատի նոր անդամների թվում 17 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ են, որոնցից 12-ը նախկինում խորհրդարանի կազմում չեն եղել, ինչպես նաև 12 մարդ` քրիստոնեական ղպտիական եկեղեցուց, 8 մարդ` կանանց կազմակերպություններից, 18 մարդ` իսլամիստական կրոնական ինստիտուտներից:

Եգիպտոսի նոր սահմանադրության համաձայն օրենսդիր իշխանության գործառույթների մեծ մասը պետք է նախագահից անցնի Խորհրդակցային խորհրդին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---