Քաղաքապետը պարգևատրել է կամարանցումները նկարազարդողներին![]() 24 դեկտեմբերի 2012 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի 2012 թ. բարեկարգման ծրագրերով նկարազարդվել է ավելի քան 140 կամարանցում և 240 պատ: Նկարազարդման աշխատանքներին նկարիչների հետ մասնակցած 100-ից ավելի ուսանողներ ու աշակերտներ այցելել էին քաղաքապետարան: Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար քաղաքապետն ընդգծել է քաղաքապետարանի ծրագրերին հատկապես երիտասարդության մասնակցության կարևորությունը: «Դուք իսկապես գնահատելի գործ կատարեցիք: Այս և նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու և ես ակնկալում ձեր էլ ավելի ակտիվ մասնակցությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը: Կատարված նկարազարդման աշխատանքներին մասնակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք նկարիչներ, այդ թվում ուսանողներ և աշակերտներ։ Կատարված աշխատանքները պատշաճ լուսաբանելու և լիարժեք տեղեկատվություն ապահովելու համար քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև Երևանի 12 վարչական շրջանների մի շարք աշխատակիցներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |