ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը մտադիր է մարտին համաժողով անցկացնել զենքի անօրինական շրջանառության վերաբերյալ

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը մտադիր է մարտին համաժողով անցկացնել զենքի անօրինական շրջանառության վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի անդամ երկրների ներկայացուցիչները ձայների ճնշող մեծամասնությամբ որոշել են 2013-ի մարտի 18-28-ն անցկացնել զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրի վերաբերյալ հերթական համաժողովը, հաղորդում է Ասոշիեյթեդ Պրեսը:

Ընդհանուր առմամբ, համաժողովի անցկացմանը կողմ են քվեարկել 133 ներկայացուցիչներ, ոչ ոք դեմ չի եղել, 17 հոգի ձեռնպահ է մնացել:

Նախորդ համաժողովը, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հուլիսին, չի կարողացել բոլորի համար միասնական միջոցներ մշակել սպառազինությունների անօրինական շրջանառությունը կանխելու համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---