«Շելլ» դաշնամուրային տրիոն հանդես կգա տոնական համերգով

«Շելլ» դաշնամուրային տրիոն հանդես կգա տոնական համերգով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Շելլ» դաշնամուրային տրիոյի և նրանց ընկերների համերգը՝ Ամանորին ընդառաջ: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանկ ասաց տրիոյի դաշնակահարուհի Շուշան Հակոբյանը, համերգը չի լինելու զուտ դասական ձևաչափով, այլ ավելի շատ նման է լինելու սինֆո-ջազի:

Համերգում հնչելու են Բերնսթայնի «Վեստսայդյան պատմություն», Ռիչարդ Լոուի «Իմ չքնաղ լեդի» ստեղծագործությունից հատվածներ, ինչպես նաև Բիթլզի երգերը և Բրեմենյան երաժիշտներ հայտնի մուլտֆիլմի երգերը: Համերգի մասնակցից, ֆլեյտահար, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գևորգյանը, ով տրիոյի վաղեմի ընկերն է, կարծում է, որ նման համերգներ շատ պետք է լինեն, քանի որ հնչելու է գեղեցիկ երաժշտություն, այլն էլ՝ տոներին ընդառաջ:

Համերգին կմասնակցի նաև սոպրանո Իրինա Զաքյանը: Համերգից օրեր առաջ բոլորը տոմսերը սպառվել են:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---