ՆԱՏՕ-Ն ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԹՈՂՆՈՒՄ Է ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի ցանկանում ներգրավվել Հարավային Կովկասի անվտանգության հարցերին: Այս մասին, ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յափ դե Հոոփ Սխեֆերը: Պատասխանելով ադրբեջանական պատվիրակության այն հարցին, թե որքանով է ՆԱՏՕ-ն մտահոգ ղարաբաղյան հարցով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հյուսիս-Ատլանտյան դաշինքն այդ հարցի կարգավորումը թողնում է միջազգային այլ միջնորդների, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---