Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին մասնակցել է 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով:

Կարևորելով բանակաշինության դերը մեր պետական քաղաքականության մեջ` Նախագահն իր ելույթում անդրադարձել է անցնող տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքներին, ունեցած ձեռքբերումներին և առկա հիմնախնդիրներին:

Հանրապետության ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն հրամանատարական կազմին` կապված բանակի շարունակական հզորացման, մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման և ժողովրդի անվտանգության ապահովման հետ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---