Փոխվում է կրթության վարկանիշավորման եղանակը25 դեկտեմբերի 2012 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում ներկայացվել են դպրոցների և բուհերի վարկանշավորման ուղղությամբ` Հայաստանում առաջին անգամ իրականացվող քայլերը: Ասուլիսին մասնակցել են ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը,նախարարության զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Արդյունավետ կրթության վերաբերյալ վարկանիշի ձևավորումը ներկայում իրականացվում է հասարակական կարծիքի հիման վրա, ինչը կարող է լինել նաև սուբյեկտիվ: Վարկանշավորման այդ եղանակը փոխարինվում է մասնագիտական մեթոդաբանությամբ: Այն արդեն մշակվել և հաստատվել է: Նման բարեփոխման հիմքում Հանրակրթության մասին օրենքն ու Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու պահանջներն են: Վարկանշավորման ազգային մոդել մշակելու արդյունավետ տարբերակը միջազգային լավագույն փորձի տեղայնացումն է: Հայաստանն ընդգրկված է այն 10-15 երկրների ցանկում, որոնք հավակնում են այդ նորարարության ներդրմանը: Տարվա ընթացքում մշակված գործիքները հաջորդ տարի փորձարարականեղանակով կներդվեն և միայն դրա ավարտին` վերջնականապես կբանաձևվի ամբողջ մեթոդաբանությունը: Առաջին անգամ ներմուծվող այս գործիքները հավակնում են ստեղծել օբյեկտիվ հիմք` բուհերի և դպրոցների գործունեության գնահատման համար: Այն կարևոր է հասարակության առջև հաշվետու լինելու և թափանցիկության ապահովման տեսակետից: ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը (մեթոդաբանություն, ցուցանիշներ, հաշվարկիմեխանիզմ) ներկայացրել է Կարինե Հարությունյանը, իսկ հանրակրթական ուսումնական հաստատություններիվարկանիշավորման համակարգը` Ռոբերտ Ստեփանյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |