«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլը» կօգնի սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին ձեռք բերել նոր մասնագիտություն25 դեկտեմբերի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ» ընկերությունը «Ձեռներեցություն հանուն սոցիալական փոփոխության» ծրագրի շրջանակներում աջակցում է խոցելի խմբերի 132 անձանց սոցիալապես անապահով ընտանիքներից` մասնակցելու մասնագիտական վերապատրաստման: «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեշնլ» ընկերությունը տրամադրել է 7.759 միլիոն ՀՀ դրամ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամին»: «Ձեռներեցություն հանուն սոցիալական փոփոխության» ծրագիրը նպատակ ունի աջակցելու խոցելի խմբերի 132 անձանց սոցիալապես անապահով ընտանիքներից, առաջարկելով մասնագիտական վերապատրաստում` օգնելու նրանց ձեռք բերել նոր մասնագիտություններ, որոնք հնարավորություն կտան նրանց ապագայում դառնալ ազնիվ հաց վաստակողներ իրենց ընտանիքների համար, բարելավել իրենց կենսամակարդակը: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հետ միասին պարբերաբար կվերահսկեն ծրագիրը և դրա արդյունքները, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |