ԱՄՆ բնակիչները երեք օրում գնել են հրացանի փամփուշտների եռամյա պաշարը

ԱՄՆ բնակիչները երեք օրում գնել են հրացանի փամփուշտների եռամյա պաշարը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կտրուկ աճել է AR-15 հրացանի փամփուշտների վաճառքը: Ինչպես գրում է New York Daily News-ը, անցած շաբաթ երեք օրվա ընթացքում ամերիկացիները Brownells-ում գնել են այնքան փամփուշտ, որքան սովորաբար գնում են 3,5 տարվա ընթացքում, հաղորդում է lenta.ru-ն:

Վաճառքը կտրուկ աճել է Նյութաուն քաղաքի «Սենդի Հուկ» դպրոցում իրադարձություններից հետո, որտեղ Ադամ Լենզան սպանեց 20 երեխաների և 7 մեծահասակների` օգտագործելով Bushmaster AR-15 հրացանը:

«Սենդի Հուկի» դեպքերից հետո ԱՄՆ-ում վերսկսվել են բանավեճերը քաղաքացիների կողմից հրազենային զենքի ձեռք բերման սահմանափակման մասին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---