ՌԴ-ում Սիրիայի դեսպանը քիմիական զենքի կիրառման մասին լուրերը սադրանք է համարում

ՌԴ-ում Սիրիայի դեսպանը քիմիական զենքի կիրառման մասին լուրերը սադրանք է համարում

PanARMENIAN.Net - ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը Հոմս քաղաքի մերձակայքում քիմիական զենքի կիրառման մասին լուրերը սադրանք է համարում, որի նպատակն է պատրվակ ստեղծել այդ երկիր օտարերկրյա ներխուժման համար, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Դա սխալ տեղեկատվություն է»,-հայտարարել է նա: Ըստ նրա, դա «Սիրիայի կառավարության վրա հոգեբանական ճնշում գործադրելու» ծրագրի մաս է կազմում:

«Բնականաբար, ամեն ինչ արվում է Սիրիա ներխուժելու համար, սակայն, կարծում եմ, որ Ռուսաստանի ու Չինաստանի շնորհիվ դա տեղի չի ունենա»,-հավելել է Հադդադը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---