Թուրքիան պահանջում է Վատիկանից վերադարձնել Սանտա Կլաուսին, որի «հայրենիքը», պարզվում է, Թուրքիան է25 դեկտեմբերի 2012 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Սբ Ծննդյան շեմին թուրք գիտնականները որոշել են աշխարհին հիշեցնել, որ Սանտա Կլաուսի հայրենիքը ոչ թե Լապլանդիայի սառույցներն են, այլ «թուրքական Միրա քաղաքը»: Այնտեղ է ծնվել Սուրբ Նիկոլայը, որն էլ դարձել է մորուքավոր Սանտա Կլաոսւի նախատիպը: Ըստ առասպելի, Նիկոլայը օգնում էր աղքատներին՝ նրանց տների ծխնելույզներից մետաղադրամներ գցելով: Վատիկանի ներկայացուցիչները Նիկոլայի մասունքները թաղել են իտալական Բարի քաղաքում դեռ 11-րդ դարում: Այժմ թուրք գիտնականները պահանջում են կաթոլիկ եկեղեցուց վերադարձնել դրանք թուրքական Դեմրե, որն այժմ կոչվում է Միրա: Իսկ ինչպե՞ս պետք է վարվել մեկ այլ վարկածի հետ, որի համաձայն Սբ Նիկոլայի մասունքներն ուղղակի նետել են Լիկիայի դամբարանների պարունակության հետ միասին, որոնք արդեն մասնակիորեն քանդված ու թալանված էին այն ժամանակ: Ծագել են նաև զուտ տնտեսական վեճեր, առ այն, որ սրբի մասունքները թուրքերն ուղղակի ցանկանում են օգտագործել տուրիստական նպատակներով, խթանելու համար ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև ուխտավորների հոսքը: Թուրքիայում այդ վարկածը մերժում են, հայտնում է Aze.az-ը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |