Թուրքիայի թշնամիների թոփ-7-յակը՝ Հայաստանը երրորդն է![]() 25 դեկտեմբերի 2012 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիային հաջողվեց հարաբերությունները փչացնել նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ տարիներ շարունակ ուներ բարեկամական և նույնիսկ «եղբայրական» հարաբերություններ: Եվ թեև տեսության մեջ երկրի արտաքին քաղաքականությունը կոչվում է «նոր օսմանականություն» և նախատեսում է մշակութային ազդեցության տարածում, գործնականում Անկարան գրեթե զրկվել է բարեկամներից, գրում է ուկրաինական umma.ua. կայքը: Թուրքիայի թշնամական պետությունների ցանկը կարելի է պատկերել հետևյալ վարկանիշով. 1. Սիրիա: Մինչ «արաբական գարունը» Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարեկամական հարաբերություններ ուներ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և նույնիսկ հանգստանում էր նրա հետ ընտանեկան միջավայրում: Իսկ վերջերս Թուրքիան գրեթե պատերազմ հայտարարեց Սիրիային: Հենց նրա տարածքից են հարևան երկիր ներխուժում գրոհայինները Ասադի դեմ պայքարելու համար: Երկու երկրների հարաբերությունները կրիտիկական կետին հասան Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի տարածքում Patriot հրթիռային համակարգերի տեղադրումից հետո: 2. Իսրայել: Մինչ 2010թ. Մարմարայի միջադեպը Իսրայելը համարվում էր Թուրքիայի դաշնակիցը Մերձավոր Արևելքում: «Ազատութայն տորմիղի» նավի հետ միջադեպին նախորդեցին Էրդողանի վիրավորական արտահայտությունները Իսրայելի ղեկավարության հասցեին: 2010թ. ի վեր հարաբերությունները գնալով փչացել են: Դա ավարտվեց նրանով, որ Անկարան ետ կանչեց Թել Ավիվից իր դեսպանությունը: 3. Հայաստան. Թուրքիայի հակամարտությունները Երևանի հետ մի փոքր հանդարտվել են, սակայն շարունակվում են մինչ օրս: Հայոց ցեղասպանության հարցը Անկարայի վրա ճնշում գործադրելու հիմնական լծակն է հանդիսանում ԵՄ ու ԱՄՆ ձեռքում: Մինչդեռ երկու երկրների հարաբերությունները արդեն երկար տարիներ սառեցված վիճակում են: 4. Հունաստան. Թուրքիայի վերջին վեճերը Աթենքի հետ հասան նրան, որ Հունաստանը երկաթե ցանկապատով տարանջատեց Թուրքիայի հետ սահմանը: Երկու երկրների ԱԳՆ-ները մշտապես լեզվակռիվների մեջ են: Իսկ Կիպրոսի նավթագազային հանքերի միջոցով Թուրքիայի ՌՕՈւ բազմիցս են մանևրել նրա տարածքների մոտ: 5. Իրան. Իրանի միջուկային ծրագրի հարցում ներկայանալով որպես միջնորդ՝ Անկարան իրականում այնպես սրեց հարաբերություններն Իրանի հետ Սիրիայի հարցով, որ Ահմադինեժադը հրաժարվեց Թուրքիա կատարելիք այցից: Պետք է ժամաներ նաև Տաջիկստանի նախագահը: Չցանկանալով տեսնել թուրք պաշտոնակցին, Իրանի նախագահը հրաժարվեց նաև Ռահմոնի հետ հանդիպումից: Պաշտոնական Թեհրանը մշտապես մեղադրում է Անկարային ԱՄՆ հետ համագործակցության մեջ: 6. Իրաք: Հյուսիսային Իրաքից էժան նավթ ստանալու և քրդական ահաբեկչության հարցում խնդիրներ լուծելու համար Անկարան փչացրեց հարաբերությունները Բաղդադի հետ: Վերջերս իրաքյան իշխանությունները նույնիսկ թույլ չեն տվել Թուրքիայի էներգետիկայի նախարարին վայրէջք կատարել իրենց երկրում: 7. Պակիստան. Այժմ այդ երկրից էլ են հաղորդագրություններ հասնում թուրքական բիզնեսի շուրջ սկանդալների մասին, իսկ թուրքական թերթերը հայտնում են, որ Թուրքիան փչացրեց հարաբերությունները նաև եղբայրական Պակիստանի հետ: Թշնամի երկրների ցանկը կարելի է շարունակել: Մասնավորապես, այդպիսիք են որոշ Բալկանյան երկրներ, Ռուսաստանը, նույնիսկ Ադրբեջանը: Ժամանակ առ ժամանակ Անկարան պահանջում է այդ երկրներից դադարեցնել բարեկամությունն Իսրայելի հետ: Բավականին լավ հարաբերություններ է պահպանել Թուրքիան միայն ԱՄՆ հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |