Եվրոպայի խորհուրդն անվանել է 2012թ. լավագույն թանգարանը

Եվրոպայի խորհուրդն անվանել է 2012թ. լավագույն թանգարանը

PanARMENIAN.Net - Ըստ Եվրոպայի խորհրդի 2012թ. լավագույն թանգարան է ճանաչվել 2011թ. հիմնված Լիվերպուլի թանգարանը, որը հայտնի է իր արտասովոր ճարտարապետությամբ, ասվում է Եվրոպական թանգարանային համաժողովի կայքում:

ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության ու ԶԼՄ-ների կոմիտեն այդ պարգևը հանձնել է թանգարանին, որի ցուցադրությունը նվիրված է քաղաքի պատմությանը:

Թանգարանի ցուցադրության մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում «Բիթլզին» նվիրված ցուցադրությունը: Մրցանակը հանձնվում է ամեն տարի, 1977թ. ի վեր Եվրոպական թանգարանային համաժողովի հետ համատեղ: Թանգարանային մրցանակի դափնեկիր են դառնում այն թանգարանները, որոնք լուրջ ավանդ ունեն եվրոպական ժառանգությունը քարոզելու գործում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---