ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԴԱՏԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅՑԵՐԻ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

PanARMENIAN.Net - Անհրաժեշտության դեպքում Հայաստան կժամանեն դատական ընտրական հայցերի գծով միջազգային փորձագետներ: Այդ մասին այսօր իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա նշել է, որ այդ կապակցությամբ նա պաշտոնապես դիմել է Եվրոպական հանձնաժողովին: «Բացառված չէ, որ ընտրությունների արդյունքներով Սահմանադրական դատարանը կստանա հայցեր ԿԸՀ-ի որոշումների առումով թեկնածուների անհամաձայնության կապակցությամբ, եւ միջազգային փորձագետների մասնակցությունը հայցերի ուսումնասիրության գործում թույլ կտա ընդունել լիարժեք իրավական որոշում»,- ասել է ՀՀ Սահմանադրական դատարանի ղեկավարը: Գ. Հարությունյանը տեղեկացրել է, որ վերջնական արդյունքների ընդհանրացումից հետո 7 օրվա ընթացքում գործերը կարող են ուղարկվել ՍԴ: Նրա խոսքերով` այդ առումով արդեն ձեռնարկվել են նախապատրաստական աշխատանքներ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---