Գեղարդ Մուսասին կարող է տեղափոխվել միջին քաշ26 դեկտեմբերի 2012 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Strikeforce կազմակերպության վերջին մրցաշարում, որը տեղի կունենա հունվարի 12-ին, կիսածանր քաշային կարգում նախկին չեմպիոն Գեղարդ Մուսասին մեկ տարվա ընդմիջումից հետո դուրս կգա մարտի, որտեղ կաշխատի պայմանագիր կնքել UFC հետ: «Այս անգամ ես առաջին անգամ էի աշխատում մարզիչների հետ, որոք ճնշում էին գործադրում ինձ վրա: Ես հիմա ուժային նախապատրաստության մարզիչ ունեմ, մարզիչներ կան կեցվածքի գծով, մենամարտի: Այժմ ես ամեն ինչ անում եմ ըստ կանոնների»,-ասել է հայ մարզիկը: Նա նաև նշել է, որ միջին քաշ անցնելու հնարավորություն ունի, սակայն դա կարող է ազդել արդյունքների վրա, քանի որ կիսածանր քաշում նա իրեն լավ է զգում: «Ամեն ինչ կախված է արդյունքներից: Եթե ես լավ արդյունքներ ցույց տամ, կանցնեն միջին քաշային կարգ, սակայն դեռևս մտադիր եմ մնալ կիսածանր քաշային կարգում»,-Մուսասիի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն: Ըստ մարզիկի, նա կցանկանար մենամարտել Մաուրիսիո Հուայի հետ ուղղակի այն պատճառով, որ նրան դուր է գալիս այդ մարզիկի ոճը: «Ես չեմ ցանկանում այնպիսի տպավորություն թողնել, թե ես նրան մենամարտի եմ կանչում, սակայն մենամարտը նրա հետ տպավորիչ կլիներ: Սկզբում ես պետք է հանդիպեմ Մայք Կայլի հետ և եթե ես անցնեմ UFC, ապա, հավանաբար, կհանդիպեմ անհայտ մրցակցի հետ»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |