Ստյոպա Սաֆարյանն ընտրություններից հետո իշխանության ներսում կոնֆլիկտ է կանխատեսում

Ստյոպա Սաֆարյանն ընտրություններից հետո իշխանության ներսում կոնֆլիկտ է կանխատեսում

PanARMENIAN.Net - Վերջին մեկ տարվա ընթացքում գործող նախագահ Սերժ Սարգսյանի և նրա թիմի վարած քաղաքականությունը ընտրություններին ընդառաջ, շախմատային համարել չի կարելի: Նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ստյոպա Սաֆարյանն ասաց , որ Սերժ Սարգսյանին հաջողվեց թուլացնել իր մրցակիցներին, ժամանակավորապես մարել հրդեհը և հետաձգել բախումը: Սակայն, ըստ նրա, կոնֆլիրկտը կարող է բռնկվել նաև ընտրություններից հետո:

Նա նշեց, որ կոնֆլիկտ կարող է բռնկվել նաև իշխանության ներսում, որովհետև ընտրություններից հետո դեռ կա կառավարության ձևավորման հարց, վարչապետի, քաղաքապետի և այլ պաշտոնների բաժանման խնդիր:

Սաֆարյանը կարծում է, որ իշխանության հիմնական մրցակիցը իրենց թեկնածուն է:

Նա նկատեց, որ ԲՀԿ -ի ընտրություններին չմասնակցելը և որևէ մեկին չսատարելը , ՀՅԴ-ի մշտական ձգձգումները և ՀԱԿ առաջնորդի որոշումը, մի շարք խնդիրներ են առաջացրել.«Երկար ժամանակ հասարակությունը կերակրվում էր, որ կառաջադրվի ուժեղ թեկնածու և իշխանության իրական այլընտրանք: Այժմ մենք ունենք հիասթափված և շփոթված էլեկտորատ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նա չի կիսում այն տեսակետը, որ խաղի ելքը կանխորոշված է.«Գործող նախագահին հաջողվեց լուծել ներքին հարցերը, սակայն նրա վրա ճնշումներ կան Հյասատանի արտաքին քաղաքական կուրսը հստակեցնելու առումով»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---