ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՅՑԵԼԻ ԼԻՏՎԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը, Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի հրավերով, հունիսի 29-ից հուլիսի 1-ը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նախատեսվում է Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի, վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի եւ խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի հունիսի 30-ին կայանալիք Լիտվա-Հայաստան գործարար համաժողովի բացմանը, հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են նաեւ ՀՀ պատվիրակության անդամների առանձին հանդիպումներ իրենց լիտվացի գործընկերների հետ:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---