Էկոնոմիկայի նախարարը 2012 թվականը համարում է հաջողված

Էկոնոմիկայի նախարարը 2012 թվականը համարում է հաջողված

PanARMENIAN.Net - «2012-ը կարելի է հաջողված համարել Հայաստանի Հանրապետության համար: Տարին կհաջողվի փակել պետական բյուջեով պլանավորվածից բարձր ցուցանիշներով»,- Երևանում ամփոփիչ մամլո ասուլիսում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ բյուջեով նախատեսվել է 4,2 տոկոս «զգույշ» ցուցանիշը, սակայն տարվա արդյունքներով այդ ցուցանիշը կլինի 7 տոկոսի սահմանում:

Ինչպես նշել է նախարարը, առաջընթաց տեմպերով աճել է Հայաստանի տնտեսության իրական հատվածը, հատկապես արդյունաբերությունը, որտեղ արձանագրվել է 10 տոկոս աճ և արդեն 2012-ի նոյեմբերի տվյալներով արտադրության ծավալը գերազանցել է 1 տրլն դրամը:

Ինչ վերաբերվում է արտահանման ծավալներին, ապա այստեղ աճի տեմպը 2,5 անգամ ավելի է եղել ներկրման աճի տեմպերի համեմատ:

Միաժամանակ, Դավթյանը կարևորել է, որ Հայաստանը նման ցուցանիշներ է արձանագրում համաշխարհային տնտեսության ռեցեսիոն գործընթացների ֆոնին: Միաժամանակ, երկրի գլխավոր տնտեսագետը հավելել է, որ այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ 2013-ին և 2014-ին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---