Ստյոպա Սաֆարյան. Լևոն Տեր-Պետրոսյանին երկու օ՞ր էր պետք հասկանալու համար, որ 68 տարեկան է26 դեկտեմբերի 2012 - 13:20 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը չի հավատում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու թիվ մեկ պատճառը նրա տարիքն է: «Ասել, որ որոշումս կհրապարակեմ երկու օրից և երկու օր անց ասել, որ ես 68 տարեկան եմ և չեմ առաջադրվում, նշանակում է`ես 2 օրում իմացա, որ 68 եմ: Լևոն Տեր -Պետրոսյանի համար սա լուրջ փաստարկ չէ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ նման որոշում կայացնելու համար երկու պատճառ է եղել: Առաջինը, տապալվեց ԲՀԿ-ին արմատական ընդդիմություն դարձնելու ՀԱԿ-ի ռազմավարությունը և երկրորդ՝ զգալիորեն թուլացել են ՀԱԿ-ի դիրքերը և ներսից, և դրսից: Նման վիճակում որևէ լուրջ քաղաքական գործիչ չէր առաջադրվի. «Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ կցանկանար հիշվել ոչ թե որպես չնչին տոկոսներ հավաքած քաղաքական գործիչ, այլ որպես մեծ աղմուկով քաղաքական դաշտ վերադարձած: Անդրադառնալով ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ընտրազանգվածին, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս ձայները ավելի մեծ հավանականությամբ կարող են գնալ ընդդիմադիր թեկնածուին, քան թե ինշխանության: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |