Ըստ ֆինանսների նախարարության, 2012-ի տվյալներով երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը կհասնի 830 000![]() 26 դեկտեմբերի 2012 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կանխատեսումների համաձայն, 2012-ի տվյալներով հանրապետություն այցելած զբոսաշրջիկների քանակը կհասնի 830 000: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է գերատեսչության ղեկավար Տիգրան Դավթյանը: Այդ առումով նա հիշեցրել է, որ տարեսկզբին ոչ մեծ խնդիրներ են եղել` կապված Իրանում անկայուն իրավիճակի և այդ երկրից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի կրճատման հետ: «Այնուամենայնիվ, զբոսաշրջության ոլորտում աճն արդեն կազմում է 9.2 տոկոս, իսկ տարվա կտրվածքով մենք ակնկալում են 10 տոկոս աճ»,- ասել է նա: Տիգրան Դավթյանը նաև հավելել է, որ նախարարության կանխատեսումների սահմաններում 2012-ի տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկները թիվը հասնում է 830 000 հազարի: Նախարարը կարևորել է ենթակառուցվածքի զարգացումը` ճանապարհներ, կապ, օդանավակայանի նոր տերմինալ, հյուրանոցների թվի ավելացում: Այսպես, առաջիկայում սպասվում է նոր հյուրանոցների բացում Ջերմուկում` «Հայաթ», և Ծաղկաձորում` «Գոլդեն Պալաս»: Աշխատանքներ են տարվում նաև մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման ուղղությամբ` զբոսաշրջիկների հոսքը խթանելու համար, մասնավորապես, Չինաստանի և Հնդկաստանի հետ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |