Արթուր Աբրահամ. Երազում եմ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո26 դեկտեմբերի 2012 - 13:42 AMT PanARMENIAN.Net - «Իմ ցանկությունն է, որ հանդես գամ Հայաստանի դրոշի ներքո և ներկայացնեմ իմ երկիրը: Խոստանում եմ, որ մի օր այդպիսի հնարավորություն կստեղծեմ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Բռնցքամարտիկը նշեց, որ դեռ առնվազն 3 տարի կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում, իսկ կարիերան ավարտելուց հետո հավանաբար կզբաղվի պրոմոութերական գործունեությամբ: Նա նաև նշեց, որ իր հարվածի ուժգնությունը հասնում է մինչև 400 կգ: «Մարզչական աշխատանքը չափազանց դժվար է, ու ես չեմ ցանկանա ինքս էլ սաներ ունենալ: Բայց կանեմ հնարավորինս հայ բռնցքամարտիկներին օգնելու համար, ինչպես նաև կնպաստեմ Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը»,- ասաց Աբրահամը: Նա նաև բարեգործությամբ է զբաղվում: Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում ելույթ ունեցած մարզահագուստը «Սիրտ երեխաների համար» ակցիայի շրջանակներում վաճառվել է 8000 եվրոյով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է |