IFC-ն կաջակցի Հայաստանի ֆինանսական հատվածին26 դեկտեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համագործակցում է Հայաստանի Բանկերի միության հետ աջակցություն ցուցաբերելու ֆինանսական հատվածին` կազմակերպելով դասընթացներ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների համար ռիսկերի ավելի լավ կառավարման և փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների որակի բարելավման թեմաներով, ասվում է IFC-ի մամլո հաղորդագրության մեջ: Այսօր IFC-ն և Հայաստանի Բանկերի միությունը ստորոգրել են համագործակցության հուշագիր, որի արդյունքում առևտրային բանկերի և միկրովարկավորման կազմակերպությունների աշխատակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ` փոքր և միջին ձեռնարկությունների ռիսկերի առավել արդյունավետ կառավարման և վերջիններիս տարատեսակ ծառայությունների տարամադրման թեմաներով: Դասընթացների ընթացքում կներկայացվի միջազգային լավագույն փորձը, ինչը կօգնի ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներին բարելավել իրենց հմտությունները և ֆինանսական ռիսկերին դիմադրողությունը, մեծացնել իրենց վարկավորման հնարավորությունները, հատկապես փոքր և միջին ձեռնակարկությունների հետ առնչվելիս: «Մենք ողջունում ենք IFC-ի հետ համագործակցության հնարավորությունը, ինչը կօգնի մեզ փոխանցել միջազգային փորձը և գիտելիքները Հայաստանի բանկային համակարգ,» - ասաց Հայաստանի Բանկերի միության նախագահ` Աշոտ Օսիպյանը: IFC–ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը նշեց` «IFC-ն նշանակալիորեն մեծացրել է Հայաստանի բանկային համակարգի աջակցությանն ուղղված իր ծրագրի ծավալները: Մենք համողված ենք, որ այս համագործակցությունը ևս մեկ հնարավորություն կստեղծի բարձրացնելու ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական կարողությունները: Այս նախաձեռնեության շնորհիվ, մենք կօժանդակենք տեղական բանկերին` ավելի լավ սպասարկելու տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավված իրենց հաճախորդներին: Այս նախաձեռնությունը կազմում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ֆինանսական կազմակերպություններին ուղղված խորհրդատվական ծրագրի մաս, որը կոչված է օժանդակելու ֆինանսական կազմակերպություններին դուրս գալու գլոբալ ֆինանսական ճգնաժամից` աջակցելով կայուն տնտեսական զարգացմանը տարածաշրջանում: IFC-ն իրականացնում է ծրագիրը համագործակցելով Ավստրիայի զարգացման բանկի հետ: Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 238 մլն. դոլար 37 ծրագրի իրականացման համար արդյունաբերության ողջ տիրույթում, այդ թվում ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներին, ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային և կանոնակարգման դաշտի պարզեցմանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |