2013թ. քաղաքապետարանը 505 մլն դրամ կհատկացնի մանկապարտեզների բարեկարգմանը26 դեկտեմբերի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի մանկապարտեզները կարող են համալրվել վարձակալված տարածքների ազատման հաշվին: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: «Քաղաքապետարանն ուսումնասիրել է մանկապարտեզների գերբեռնվածության հետ կապված խնդիրները և արդյունքները կամփոփի Ամանորից հետո: Չի բացառվում նաև նոր մանկապարտեզների կառուցում: Այսօր մայրաքաղաքում գործում են 159 մանկապարտեզներ, որոնք անվճար են գործում Երևանի գրանցում ունեցող երեխաների համար: Անվճար համակարգի ներմուծումից հետո մանկապարտեզներում երեխաների թիվը 24 հազարից հասել է 30 հազարի»,- նշեց նա` ընդգծելով, որ հենց դա էլ գերբեռնվածության հիմնական պատճառն է դարձել: Անդրադառնալով երևանյան մանկապարտեզների պայմաններին` Սողոմոնյանն ասաց, որ 2013թ. Երևանի քաղաքապետարանը 505 մլն դրամ է հատկացրել 11 մանկապարտեզների գույքի գնման, 9-ի տանիքների վերանորոգման, իսկ 7-ում` սանհանգույցների վերանորոգման համար: «Նոյեմբերին մի շարք մանկապարտեզներում գույքի թարմացում է կատարվել. գնվել է 414 սեղան, 260 աթոռակ և 60 մահճակալ: Բացի այդ, 11 մանկապարտեզներում, հատկապես երիտասարդ ծնողների խնդրանքով երեխաների խնամքը երկարացվել է մինչև 19:30, որպեսզի նրանք կարողանան աշխատանքից հետո վերցնել երեխաներին»,- ասաց նա` հավելելով, որ Երևանի բոլոր մանկապարտեզները ջեռուցվում են: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |