ՊԵԿ աշխատակիցները Մասիսում 40 ապօրինի առևտրային տարածք են հայտաբերել26 դեկտեմբերի 2012 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 26-րդ բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Մասիս քաղաքում հայտնաբերել են ապօրինի գործող տոնավաճառ: Բաժնի աշխատակիցները բացահայտել են, որ Մասիսի բնակիչ Մհեր Ենգիբարյանը Դպրոցականների փողոց 9 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող շուրջ 10.000ք.մ. մակերեսով տարածքում հարկային դաշտից դուրս ձեռնարկատիրական գործունեությամբ էր զբաղվում: Պարզվել է, որ Ենգիբարյանն առանց պետական գրանցման և համապատասխան լիցենզիայի կազմակերպել է առևտրի իրականցման վայրի գործունեություն` վարձակալական հիմունքներով հարկային մարմնում հաշվառված առանձին տնտեսվարող սուբեկտներին տրամադրելով շուրջ 40 առևտրային տարածքներ: Ստվերային տոնավաճառում իրականացվել է սննդամթերքի, տնտեսական ապրանքների և հագուստի առևտուր, ինչպես նաև հարսանյաց պարագաների վարձակալության և հացաթխման գործունեություն: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ ընթացքում առևտրային գործունեություն իրականացվող սուբյեկտներից Մհեր Ենգիբարյանը որպես վարձավճար ստացել է շուրջ 32 մլն. դրամ համախառն եկամուտ, ընդ որում ոչ մի անգամ չկատարելով պետբյուջեի վճարում և հարկերի հաշվարկ: Իսկ ՕՀՎ 9-րդ բաժնի աշխատակիցներն ապօրինի գործող ատամնաբուժարան են հայտնաբերել Երևանում, որտեղ Գուրգեն Սարգիսովը, չունենալով պետական գրանցում, համապատասխան լիցենզիա և հաշվառված չլինելով հարկային մարմիններում` ատամնաբուժական ծառայություն էր մատուցում Տերյան 57 հասցեում: Մեկ այլ դեպքով էլ 12-րդ բաժնի աշխատակիցները պարզել են, որ 10 տարի շարունակ առանց համապատասխան լիցենզավորման` ապագա բուժքույրեր, մանկաբարձներ, դիմահարդարներ ու ատամնատեխնիկներ է պատրաստել Օրբելի բժշկական ուսումնարանը: Ներկայացված բոլոր դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է, հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով |