Սերգո Կարապետյան. Եռապատիկ կավելանա ձկնարտադրությունն ու ձկնամթերքի արտահանումը26 դեկտեմբերի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ՀՆԱ-ում գյուղատնտեսության տոկոսները, ցանքատարածություններ ու անասնագլխաքանակն ավելացել են, բանջարաբոստանային մշակաբույսերի, խաղողի, կարտոֆիլի արտահանման ծավալները ևս: Խաղողի մթերումը պատշաճ կազմակերպվել է: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ամփոփել է գյուղատնտեսական տարին, և առաջընթաց արձանագրել ոլորտի մի քանի ճյուղերում` ընդգծելով նշվածները: «Տարվա ձեռքբերումներից կարելի է համարել հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութ տալը, շուկայականից էժան դիզվառելիքի տրամադրումը գյուղացիներին, սուբսիդավորումը»,- ավելացրել է Սերգո Կարապետյանն ու նշել, որ այդ ծրագրերը կարևոր են հատկապես կարևոր են բուսաբուժության զարգացման առումով և շարունակական են լինելու: Ավելացած անասնագլխաքանակի մասին նախարարը մանրամասներ չի չհայտնել` նախընտրելով լրագրողներին չծանրաբեռնել թվերով: Միայն նշել է, որ անասնապահական մթերքների ծավալները այդ հանգամանքից ելնելով կավելանան մի քանի տոկոսով: Ինչպես նաև եռապատիկ կավելանա ձկնարտադրությունը ու ըստ այդմ նաև ձկնամթերքի արտահանումը: Սերգո Կարապետյանի տվյալներով ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը 2010-ի համեմատ ավելացել է. 2010-ի այն կազմել է 17%, 2011-ին՝ 20%, 2012-ին այն կլինի 20,2%: Նախարարը կարևորել է նաև գյուղատնտեսական մթերքների իրացման գործընթացին աջակցելու նպատակով, այս տարի մայրաքաղաքի երեք վարչական շրջանում նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |