ԿԸՀ-ն ICES-ին ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է ուղարկելու![]() 26 դեկտեմբերի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Այսօր գումարած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաuտատել է ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը: Ինչպես PanARMENIAN.Net ին փոխանցում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, ուղեցույցը սահմանում է ընտրական օրենսգրքով, ՀՀ ԿԸՀ որոշումներով և իրավական այլ ակտերով մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունքում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2013թ. փետրվարի 18-ի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» (ICES) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը հրավեր ուղարկելու որոշում է կայացրել: Lրացում և փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի N 58-Ն և N 6-Ն որոշումների մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |