Երիտասարդ բոլոր խորհրդարանականների համար կստեղծվեն ինքնադրսևորման հավասար պայմաններ![]() 26 դեկտեմբերի 2012 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Այսօր գումարվել է Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը: Օրակարգի հաստատումից հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկել են «ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման և գործունեության կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է օրինագծի հեղինակ Սևակ Խաչատրյանը: Օրինագծի նպատակն է երիտասարդ բոլոր խորհրդարանականների համար ստեղծել ինքնադրսևորման հավասար պայմաններ, ձևավորել մրցակցային առողջ դաշտ: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն բոլոր երիտասարդ պատգամավորներին լինելու և հանձնաժողովի նախագահ, և Երիտասարդական խորհրդարանի նախագահ, ինչն էլ կբացառի Երիտասարդական խորհրդարանի ղեկավար պաշտոնների հավակնորդների ընտրանքային լինելը: Հարակից զեկույցով հանդես է եկել ԵԽ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Խաչիկյանը` ներկայացնելով օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: ԵԽ պատգամավորներն իրենց ելույթներում ողջունել են օրենսդրական նախաձեռնությունը, ներկայացրել են իրենց առաջարկները և կոչ արել կողմ քվեարկել: Օրինագծի քվեարկությունը տեղի կունենա ԵԽ-ի հերթական նիստում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |