Մշակվել է ծրագիր, որով 2020-ին Հայաստանը տավարի մսով ինքնաբավ երկիր կդառնա

Մշակվել է ծրագիր, որով  2020-ին Հայաստանը տավարի մսով ինքնաբավ երկիր կդառնա

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության ոլորտը ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հիշեցրել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով՝ այս տարի գյուղատնտեսությունն առաջընթաց է արձանագրել: Գյուղմթերքի իրացման ծավալների արդյունքները նույնպես գոհացրել են նախարարին: Գրանցվել է մթերումների դիմաց կատարվող վճարումների բարձր մակարդակ: Մթերված ապրանքների արժեքը կազմում է 26.8 մլրդ դրամ, որի դիմաց այս տարվա դեկտեմբերի 25-ի դրությամբ վճարվել է 26.56 մլրդ դրամ, այսինքն՝ վճարումների մակարդակը կազմել է 99.1 %: Մնացած գումարը` 0.9 % կվճարվի մինչև դեկտեմբերի վերջը:

Սերգո Կարապետյանը կարևորել է պարենային անվտանգության ապահովումն ու մասնավորեցրել, որ նախարարության կողմից մշակվել է ծրագիր, որով 2020-ին Հայաստանը տավարի մսով ինքնաբավ երկիր կդառնա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---