Լահդար Բրահիմին կայցելի Մոսկվա դեկտեմբերի 29-ին

Լահդար Բրահիմին կայցելի Մոսկվա դեկտեմբերի 29-ին

PanARMENIAN.Net - ՄԱԿ և ԱՊԼ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին կայցելի Մոսկվա դեկտեմբերի 29-ին, հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

Ավլի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Բրահիմին քննարկել են սիրիական կարգավորմանն առնչվող հարցեր հեռախոսազրույցի ընթացքում:

Ավելի ուշ Լավրովը հստակեցրեց, որ Բրահիմիի այցը Մոսկվա կարելի է ակնկալել մինչ ամանորյա տոները:

Երկուշաբթի, դեկտեմբերի 24-ին Բրահիմին Դամասկոսում բանակցել է Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի հետ: Ասադի հետ նա քննարկել է «հետագա քայլերն, ուղղված հակամարտության դադարեցմանը»:

Ըստ որոշ տվյալների, Բրահիմին ակտիվ աշխատում է փոխզիջումային սիրիական ճգնաժամի կարգավորման «ճանապարհային քարտեզի» վրա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---