Երևանի քաղաքապետը պարգևատրել է արվեստի և մշակույթի, սպորտի և այլ ոլորտների գործիչների26 դեկտեմբերի 2012 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի և մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Շնորհավորելով առաջիկա տոների կապակցությամբ՝ քաղաքապետն անդրադարձել է 2012 թվականի ընթացքում ոլորտներում կատարված բարեփոխումներին և, ընդգծելով յուրաքանչյուր բնագավառի առանձնահատուկ դերը, համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի ձեռքբերումները կլինեն առավել մասշտաբային: «Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` մաղթում եմ, որ գալիք տարին երջանկություն, սեր և համերաշխություն բերի բոլորի ընտանիքներին: Թող 2013-ը բոլոր ոլորտների համար լինի նոր ձեռքբերումների, հաջողությունների ու վերելքի տարի»,- ողջույնի խոսքում նշել է Տարոն Մարգարյանը: Երաժշտական արվեստի, գրականության, մշակույթի, հոգևոր կրթության, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտներում ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գործունեության համար քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Արմեն Բուդաղյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը, Հայկական Բարեգործական ընդհանուր միության հայորդաց տների տնօրեն-տեսուչ Հայր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը, Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը: Քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել նաև Երևանի հ. 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը և Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկ Լիլիթ Գիլոյանը` համապատասխանաբար առողջապահության և ուսումնամարզական ոլորտներում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար: Ոլորտների ևս 20 ներկայացուցիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի և շնորհակալագրի: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին գնահատանքի համար` պարգևատրվածները խոստովանել են, որ մրցանակը պարտավորեցնող է և այսուհետ սիրելի մայրաքաղաքի համար անելու են ավելին: Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում ունկնդրել է նաև մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների միջազգային մրցույթներում հաջողությունների հասած սաների համերգը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |