Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին` երկրի հարավում` Չիմքենդ բնակավայրի մոտ նախօրեին ռազմատրանսպորտային օդանավի կործանման հետևանքով ղազախ զինծառայողների զոհվելու կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը խնդրել է իր և ամբողջ հայ ժողովրդի խորին ցավակցությունները և զորակցությունը փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---