Նախագահը մասնակցել է Հայաստանի մարզիկների և մարզիչների պարգևատրմանը![]() 26 դեկտեմբերի 2012 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսությանը: Նախագահը մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպմանը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նաև պետական պարգևների ու շնորհակալագրերի արժանացած այն մարզիկներին և մարզիչներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում, ինչպես նաև հաջողություններ ձեռք բերել 2012թ. Լոնդոնում տեղի ունեցած ամառային 30-րդ օլիմպիական խաղերում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց` իրենց վաստակի ու կատարած աշխատանքի համար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |