Արդարադատության նախարարը նշում է ստվերի կրճատման դրական դինամիկան27 դեկտեմբերի 2012 - 12:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՀՀ կառավարությունում ներկայացված իր հաշվետվության մեջ նշել է այդ պետկառույցին ենթակա բոլոր հաստատություններում արձանագրված դրական դինամիկան 2012թ. 11 ամիսների արդյունքում: Մասնավորապես, ըստ նրա, չնայած նրան, որ նոտարական գործարքների գծով կա 10-15 տոկոսի կրճատում 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այնուամենայնիվ, պետտուրքերի ու հարկերի վճարման գծով կա դրական դինամիկա: 2012թ. 11 ամսում վճարվել է շուրջ 325,2 մլն դրամ հարկ 2011թ. 11 ամսվա 289, 5 մլն դրամի դիմաց՝ ապահովելով 10 տոկոս աճ: Այդ ցուցանիշները ձեռք են բերվել ոլորտի բարեփոխումների հաշվին, ինչպես նաև շնորհիվ ՀԴՄ-ների կիրառման: Թովմասյանը նշել է, որ ցուցանիշների աճը ապահովվել է նաև ստվերի կրճատման հաշվին, ինչի մասին է վկայում վճարված հարկերի ու պետտուրքերի աճը, գործարքների քանակի կրճատումը, այն դեպքում, երբ ոլորտի սակագներն անփոփոխ են մնացել նախորդ տարվա համեմատ: Նոտարական գործի զարգացման համար նախարարը կարևորեց «մեկ պատուհանի» սկզբունքով աշխատող էլեկտրոնային համակարգի ներմուծումը: Ինչ վերաբերում է փաստաբանների աշխատանքին, ապա այստեղ, ըստ նախարարի, դժվարություններ կան նրանց աշխատանքի ֆինանսական հաշվառման հետ կապված, քանի որ, նրանք հիմնականում մասնավոր աշխատող անհատներ են: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |