2012-ին հայ մարզիկները նվաճել են 150 մեդալ

2012-ին հայ մարզիկները նվաճել են 150 մեդալ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մարզական հավաքականներն աշխարհի և Եվրոպայի պատանեկան, երիտասարդական և մեծահասակների առաջնություններում նվաճել են 30 ոսկե, 46 արծաթե և 74 բրոնզե մեդալներ, ընդհանուր թվով 150 մեդալ:

Պետական աջակցության ծրագրում ընդգրկված ֆեդերացիաների կողմից կազմակերպվել է 130 ուսումնամարզական հավաք, անցկացվել է Հայաստանի 92 առաջնություն, հայ մարզիկները մասնակցել են նաև աշխարհի և Եվրոպայի 135 առաջնությունների:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մեդալներով պարգևատրվել են 39 մասնագետներ, իսկ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են 85-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---