Վերին Լարսի անցակետը բացվել է ավտոտրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսի անցակետը բացվել է ավտոտրանսպորտային միջոցների համար

PanARMENIAN.Net - Ձյան առատ տեղումների պատճառով ընդհատված երթևեկությունը Վերին Լարսի անցակետով, որը միակ ավտոճանապարհն է Ռուսաստանի ու Վրաստանի միջև, դեկտեմբերի 26-ին կրկին բացվել է երթևեկության համար, հայտնում է ԱԻՆ գլխավոր վարչությունը:

Դեկտեմբերի 24-ի երեկոյան երթևեկությունը դադարեցվել էր ձյան առատ տեղումների ու վատ եղանակային պայմանների պատճառով:

«ԱԻՆ գլխավոր վարչությունը նման որոշում է կայացրել Վրաստանի տարածքում իրավիճակի կարգավորման, ՃՏՊ-ների սպառնալիքի նվազեցման կապակցությամբ երկու ուղղություններով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---