Հայաստանում սովորող 110 սիրիահայ ուսանողների վարձը կփոխհատուցվի

Հայաստանում սովորող 110 սիրիահայ ուսանողների վարձը կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ինՀայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) տեղի կունենա սիրիահայ ուսանողներին կրթաթոշակների հավաստագրեր հանձնելու արարողությունը։ Ինչպես հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը, ուսման վարձերի փոխհատուցում կստանան Հայաստանում սովորող 110 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։

Միջոցառմանը ներկա կլինի և հավաստագրերը սիրիահայ ուսանողներին կհանձնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---